Նախագահի նստավայրում շարունակվում են սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունները։ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ԱԺ պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի, Գրիգորի Մարգարյանի, Բազմասեր Առաքելյանի, Մարտուն Գրիգորյանի, Մուշեղ Պետոյանի, Դավիթ Քոչարյանի, Ռուստամ Գասպարյանի, Արագած Ախոյանի, Կարո Կարապետյանի, Հարություն Ղարագյոզյանի հետ: